Գրիգոր Խալդարյանի տպարանի հրատարակությունների գրապատմական արժեքը
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2024.1(3)-60Բանալի բառեր:
Գրիգոր Խալդարյան, տպագրական գործ, թարգմանական գործունեություն, հիշատակարան, գրական ժառանգությունԱմփոփում
Ռուսաստանում հայկական տպագրության սկզբնավորումն ու զարգացումը կապվում է Գրիգոր Խալդարյանի և Հովսեփ Արղությանի անունների հետ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել՝ այն ամուր և կայուն հիմքերի վրա դնելու համար: Մեզ հասած հրատարակությունները փաստում են, որ տպագրության պատմության մեջ Խալդարյան տպարանն ունեցել է սեփական ոճն ու ձեռագիրը:
Սույն հետազոտության մեջ ներկայացնում ենք Ռուսաստանում առաջին հայկական տպարանի գործունեությունը՝ արժևորելով այն հայ տպագրության տեսանկյունից: Ուշադրությունը կենտրոնացրել ենք կոնկրետ հրատարակությունների վրա, որոնք կարևոր են տվյալ ժամանակաշրջանի ռուսահայ տպագարարվեստի ձեռքբերումներն ընդգծելու համար:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Դոնարա Մկրտչյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


