How can libraries empathize with their users and transform their digital experiences?

Authors

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2024.2(4)-21

Keywords:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարան, էլեկտրոնային ծառայություններ, Դիզայն մտածողություն, հետազոտության արդյունքներ, տվյալների վերլուծություն, վեբկայք, օգտատերեր

Abstract

Թվային աշխարհը և արհեստական բանականությունը շատ արագ զարգանում և փոխակերպում են ծառայությունները։ Ինչպե՞ս կարող են գրադարանները ապրումակցել իրենց օգտատերերին և փոխակերպել իրենց թվային փորձառությունները։ ՀԲԸՄ Փափազյան գրադարանի Ակադեմիական աջակցության և Համակարգերի էլեկտրոնային ծառայությունների բաժնի աշխատակիցները կատարել են հետազոտություններ և կիրառել են նոր մոտեցումներն ու գործիքները՝ գրադարանի վեբկայքի և օգտատերերի փորձառության վերաձևավորման համար։ Օգտագործվել է դիզայն մտածողության մեթոդաբանությունը՝ օգտատերերին հասկանալու, նրանց կարիքներն ու խնդիրները պարզելու համար։ Հարցումներն ու Google Analitycs-ը կիրառվել են տվյալներ հավաքելու, արդյունքները վերլուծելու և դրանք կիրառելի ծառայությունների վերածելու նպատակով։ Figma-ն օգտագործվել է կայքի օգտատերերի հոսքերի և բովանդակության դասավորության նախատիպեր մշակելու համար։

Downloads

Published

2024-12-19