Համահայկական թվանշային գրադարանը՝ գիտության զարգացման հարթակ

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-65

Բանալի բառեր:

Համահայկական թվանշային գրադարան, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան, մատենագիտական նկարագրություն, տպագիր ժառանգություն, թվայնացում, նիշաճանաչում, ԹՕՆ (Թվային օբյեկտի նույնականացուցիչ, DOI)

Ամփոփում

Մշակութային ժառանգության թվայնացումը կարևոր նշանակություն ունի պատմական աղբյուրների պահպանման և հանրության լայն շրջանակի համար դրա հասանելիության ապահովման գործում։ Թվանշային գրադարանները ոչ միայն հավաքագրում և պահպանում են արժեքավոր նյութերը, այլև ապահովում են դրանց թիրախային տարածումն ու օգտագործման հնարավորությունները։ ՀՏԴ (Համընդհանուր տասնորդական դասակարգում) և DOI (Թվային օբյեկտի նույնականացուցիչ) համակարգերի ներդրումը բարելավում է գրականության դասակարգումը և բարձրացնում է գիտական հրապարակումների տեսանելիթյունը։ ՆՕՃ (Օպտիկական նիշերի ճանաչում, OCR) տեխնոլոգիայի կիրառմամբ տեսածրված փաստաթղթերը դառնում են խմբագրվող և որոնելի։ Բոլոր գործընթացները զգալիորեն նպաստում են գիտական արդյունքների տարածմանն ու հանրահռչակմանը։ Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Համահայկական թվանշային գրադարանի ձևավորման սկզբունքները և դերը տպագիր ժառանգության տարածման ու հասանելիության գործում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28