Ռազմավարական մտածողության բանալին SWOT վերլուծություն

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2026.1(7)-91

Բանալի բառեր:

SWOT վերլուծություն, ռազմավարական պլանավորում, ուժեղ և թույլ կողմեր, հնարավորություններ և սպառնալիքներ, ներքին գործոններ, արտաքին գործոններ

Ամփոփում

Ժամանակակից կազմակերպությունների համար ռազմավարական պլանավորումը դարձել է կենսական անհրաժեշտություն՝ մրցակցային միջավայրում արդյունավետ գործելու և կայուն զարգացում ապահովելու նպատակով։ Սակայն ռազմավարություն պլանավորելը կամ վերանայելը կարող է խնդրահարույց լինել առանց կազմակերպված մոտեցման, որը հաշվի է առնում արտաքին և ներքին անհրաժեշտ բոլոր գործոնները։ SWOT վերլուծությունը կարող է օգնել գնահատել կազմակերպության ներկայիս դիրքը և որոշել զարգացման ուղղությունները, ինչպես նաև համեմատել ներքին և արտաքին գործոնները, որոնք ունեն որոշակի ազդեցություն այդ կազմակերպության վրա։

Սույն հոդվածի նպատակն է հասկանալ` ինչ է SWOT վերլուծությունը, ինչի համար է այն անհրաժեշտ, ուսումնասիրել այն որպես ռազմավարական պլանավորման և կառավարման արդյունավետ գործիք, ներկայացնել դրա հիմնական բաղադրիչները, կիրառման փուլերն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց տալ SWOT վերլուծության կիրառելիությունը գրադարանային համակարգում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանի օրինակով:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30