Կոտայքի մարզի գրադարանները
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2026.1(7)-110Բանալի բառեր:
Մարզային և համայնքային գրադարաններ, Կոտայքի մարզ, մշակութային քաղաքականություն, թվայնացում, տեղեկատվական հասանելիությունԱմփոփում
Սույն հոդվածում ներկայացվում են ՀՀ Կոտայքի մարզում գործող գրադարանները՝ նպատակ ունենալով գնահատել վերլուծական պատկերը: ներկա վիճակը, զարգացման միտումները, նյութատեխնիկական ապահովվածությունը, գրքային ֆոնդի որակական և քանակական բնութագրերը, ընթերցողների ներգրավվածության մակարդակը, ծառայությունների մատուցման մատչելիությունը, էլեկտրոնային սպասարկման և թվայնացման գործընթացները: Վերլուծության արդյունքում բացահայտվել են ոլորտի հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, ներառյալ՝ տեխնիկական ռեսուրսների սահմանափակությունը, թվային ծառայությունների ոչ լիարժեք զարգացվածությունը և որոշ համայնքներում գրադարանների հասանելիության անհավասարությունը։ Միևնույն ժամանակ արձանագրվել են դրական միտումներ՝ կապված գրադարանների՝ որպես հանրային և մշակութային կենտրոնների վերաիմաստավորման, համայնքային կյանքի ակտիվացման և նոր ծառայությունների ներդրման հետ։
Հոդվածը նաև անդրադառնում է այն հարցին, թե որքանով են ժամանակակից գրադարանները նպաստում կրթական, մշակութային և սոցիալական փոխգործակցությանը։ Արդյունքները կարող են ծառայել ոլորտի հետագա զարգացման ռազմավարությունների մշակման և գրադարանային համակարգի արդյունավետության բարձրացման համար։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Ռուզաննա Ներսիսյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես Creative Commons Attribution 4.0 International License.


