Ժառանգություն և նորարարություն․ ՀՀ ԳԱԱ 80-ամյա ուղին

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-74

Բանալի բառեր:

Գիտությունների ազգային ակադեմիա, Հիմնարար գիտական գրադարան, Greenstone, տպագիր ժառանգություն, նորարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մատենագիտություն, նյութերի երկարաժամկետ պահպանություն

Ամփոփում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) գիտական մտքի ձևավորման ու զարգացման առանցքային կենտրոններից մեկն է։ Հիմնադրվելով 1943 թ.՝ իր գոյության ընթացքում ակադեմիան վերածվել է գիտական հետազոտությունների խթանման, գիտելիքի համակարգման և ազգային գիտական ինքնության պահպանման ու փոխանցման կարևորագույն հարթակի։ Որպես գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում ռազմավարական առաքելություն իրականացնող կառույց՝ ՀՀ ԳԱԱ-ն կարևոր դեր է ունեցել ինչպես բնագիտության և հումանիտար ոլորտներում հիմնարար հետազոտությունների իրականացման, այնպես էլ գիտական ժառանգության արժևորման և հանրահռչակման գործում։
Սույն հոդվածը նպատակ ունի ներկայացնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված թվային շտեմարանը՝ որպես գիտական ժառանգության պահպանման և մատչելիության ապահովման արդիական լուծում։ Շտեմարանում ներառված նյութերի միջոցով առցանց հասանելի է դառնում ՀՀ ԳԱԱ գործունեության և զարգացման ութ տասնամյակի պատմությունը։ Հոդվածում դիտարկվում են հետևյալ խնդիրները՝
ա) շտեմարանի ձևավորման տեխնոլոգիական հենքը և կիրառական հնարավորությունները,
բ) թվայնացված նյութերի մատենագիտական նկարագրության սկզբունքները և որոնման համակարգի ձևավորումը,
գ) թվայնացման գործընթացի իրականացումը, ներառյալ օպտիկական նիշաճանաչման (OCR) մեխանիզմի կիրառությունը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28