Գրադարանային կայքէջի կառուցման և ձևավորման չափորոշիչները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2024.1(3)-19

Բանալի բառեր:

Գրադարան, կայքէջ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սոցիալական ցանցեր, օգտատեր, չափորոշիչներ

Ամփոփում

Կայքէջը գրադարան մուտք գործելու առցանց հնարավորություն է, որն օգտատերիրոջը տանում է գրադարանի թվային տարածք։ Այն վիրտուալ տեղեկատվության մի աշխարհ է, որի միջոցով գրադարանը փորձում է օգնել օգտատիրոջը՝ գտնելու իրեն անհրաժեշտ տեղեկությունն առանց գրադարան այցելելու: Հետևաբար, կարևոր է, որ օգտատերերն իրենց զգան հնարավորինս ազատ և հարմարավետ տվյալ տարածքում։ Ճիշտ կառուցված և ձևավորված կայքէջը գրադարանի ակտիվության ու գործածելիության գրավականներից է:
Յուրաքանչյուր գրադարան ձևավորում է իր կայքը՝ ելնելով տվյալ գրադարանի կարիքներից, առանձնահատկություններից, բյուջեից, թիրա խային խմբից, մարտահրավերներից և այլն, սակայն կան չափորոշիչներ, որոնք ընհանուր են բոլոր կայքերի համար:
Սույն հոդվածում ներկայացնում ենք գրադարանային կայքի կառուցման առանձնահատկությունները, պահանջվող չափորոշիչներն ու ձևավորման խնդիրները՝ ի նպաստ գրադարան-ընթերցող առցանց կապի առավել արդյունավետ իրագործման:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-07-01