Սուրբ Հակոբ մատուռ-սրբատեղին և նրանում առկա Մայր Ժամագրքի ուսումնասիրության շուրջ
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2024.1(3)-44Բանալի բառեր:
Արևմտյան Հայաստան, Խաստուր գյուղ, Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշեն գյուղ, տեղահանություն, Ս. Հակոբ սրբատեղի, Մայր Ժամագիրք, Պետրոսյան ընտանիքԱմփոփում
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում է գտնվում Սուրբ Հակոբ մատուռ-սրբատեղին և նրանում առկա տպագիր Մայր Ժամագիրքը: Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Խացտուր (Հացտուր) գյուղից տեղահանված Տեր-Խլղաթյանների ընտանիքը Վերին Գետաշենում հաստատվել է 1828 թ., գաղթի տարիներին: Այն անվանվել է Սուրբ Հակոբ՝ ի պատիվ սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի: Արևմտյան Հայաստանի տեղահանված Տեր-Խլղաթյանների ընտանիքը Վերին Գետաշենում հաստատվել է 1828 թ.: Ի թիվս մյուս հնություների` Ս. Հակոբ սրբատեղիում է գտնվում նաև 1862 թ. Էջմիածնի Մայր տաճարի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» անունը կրող տպարանում տպագրված «Ժամագիրք Ատենի»-ն: «Ժամակարգութիւն Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյ» գիրքը (այսուհետ՝ Ժամագիրքը) բովանդակային իմաստով բաղկացած է երեք գրքից, երրորդ գիրքն էլ իր հերթին՝ երկու հատորից, համապատասխանաբար երկու տիտղոսաթերթից: Սույն տպագրությունն առանձնանում է տպագրական նրբություններով, այդ ժամանակաշրջանում նույն տպարանում հրատարակված գրքերին բնորոշ առանձնահատկություններով: Տպագիրը պատկանում է անհատի և չի պահպանվում որևէ հաստատությունում: Սույն տպագրության ևս մեկ օրինակի ի հայտ գալով` հարստանում է հայ տպագիր ժառանգության պահոցը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Սաթենիկ Գրիգորյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


