Մատենագիտությունը թվային դարաշրջանում. «Թարգմանչաց արվեստ» շտեմարան

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2023.2(2)-30

Բանալի բառեր:

թվային պահոցներ, տվյալների շտեմարաններ, մատենագիտություն, բաց հասանելիություն, Վիքիպեդիա

Ամփոփում

20-րդ դարի վերջից սկսած, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, առաջնային դարձան էլեկտրոնային շտեմարանները՝ որպես մատենագիտական ինքնատիպ աղբյուրներ: Շտեմարաններում մատենագիտական նկարագրության սկզբունքները էական փոփոխություններ չկրեցին, սակայն տեղեկատվության որոնողական համակարգով դրանք գերազանցեցին ավանդական մատենագիտական ցանկերին: Հոդվածի նպատակն է ընդգծել շտեմարանների դերն ու նշանակությունը տեղեկատվության հավաքագրման և մատուցման գործում:
Ուսումնասիրության շրջանակում անդրադարձել ենք շտեմարանների ստեղծման առանձնահատկություններին, որոնման ճկուն համակարգին, բովանդակային շերտերին: Որպես մասնավոր օրինակ՝ դիտարկել ենք «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի համակարգման աշխատանքները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27