Մանկապաանեկան ընթերցանության խթանման գործում միջազգային համագործակցության դերակատարությունը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2023.2(2)-88

Բանալի բառեր:

մանկական գրադարան, միջազգային համագործակցություն, մանկապատանեկան ընթերցանության խթանում, միջազգային ծրագրեր և նախագծեր

Ամփոփում

Երեխային պետք է սովորեցնել գրադարանից օգտվել վաղ հասակից, քանի որ այս դեպքում հավանականությունն առավել մեծ է, որ նա կշարունակի գրադարանից օգտվել նաև հետագայում: Երեխաների ընթերցանության կազմակերպման գործընթացը գործողությունների փոխկապակցված շղթա է: Հարկավոր է ուշադրություն և հոգատարություն, որպեսզի այն ճիշտ կազմակերպվի:
Սույն ուսումնասիրության մեջ կանդրադառնանք փոփոխվող և զարգացող աշխարհում մանկապատանեկան ընթերցանության խթանմանը վերաբերող և նպաստող ծրագրերին ու միջոցառումներին, նաև՝ միջազգային համագործակցության կարևորությանը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձի օրինակով:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-27