Ուսանող - ընթերցողների կողմնորոշիչները թվային դարաշրջանում. Ընթերցանության տեսանկյուն

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-5

Բանալի բառեր:

Թվային միջավայր, թվային կողմնորոշիչներ, գրադարանային միջավայր, թվային և ակադեմիական ռեսուրսներ, ուսանող-ընթերցողներ, ընթերցանության վիճակագրական վերլուծություն

Ամփոփում

Հոդվածի նպատակն է պարզաբանել ուսանող-ընթերցողների կողմնորոշիչները գրադարանային միջավայրում արդի ժամանակահատվածում։ Ուսումնասիրության շրջանակը ներառում է ուսանողության ընթերցողական առաջնահերթությունները՝ ընդհանուր ընթերցանության և ակադեմիական գրադարանի ռեսուրսների օգտագործման համատեքստում։ Հոդվածում վերլուծվում են վիճակագրական տվյալներ, որոնք տվյալ ժամանակահատվածում հասանելի են եղել թեմայի վերաբերյալ, եղել են ստույգ և լիարժեք։
Ուսումնասիրության շրջանակում վերլուծության են ենթարկվել հայերեն և օտարալեզու գիտական հոդվածներ, ինչպես նաև էլեկտրոնային գիտատեղեկատվական հրապարակումներ, որոնք առնչվում են ուսանողության ընթերցողական վարքագծի և գրադարանային ռեսուրսների օգտագործման խնդիրներին։ Դիտարկումների հավաքման համար կիրառվել է անանուն հարցման մեթոդը ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային ձևաչափով։ Հարցման արդյունքները ներկայացվել և մեկնաբանվել են հոդվածի երրորդ բաժնում՝ տեքստային վերլուծության և գրաֆիկական պատկերների միջոցով։ Վերլուծվել են վիճակագրական տվյալներ, որոնք ստույգ են, լիարժեք և հասանելի: Օգտագործվել է «Statista» վիճակագրական շտեմարանը, որը տրամադրում է հուսալի վիճակագրական տեղեկատվություն։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28