Ատեստավորում գրադարանավարների համար․ Նոր չափորոշիչներ և միջազգային փորձ

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-29

Բանալի բառեր:

Հայաստանի Հանրապետություն, գրադարան, օրենք, ատեստավորում, վերապատրաստում, միջազգային փորձ, դասընթացներ

Ամփոփում

Հայաստանի գրադարանային աշխատակիցների ատեստավորման հարցը տարիներ շարունակ եղել է ուշադրության կենտրոնում: 2024 թ. հոկտեմբերի 2-ին այն ամրագրվեց նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում՝ որպես 13-րդ հոդվածի կետ 16 մաս: Ըստ այս փոփոխության՝ Հայաստանում բոլոր գրադարանավարները պարտավոր են անցնել ատեստավորում՝ համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից հաստատված վերապատրաստման ծրագրի։ Սա առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ գրադարաններին նման պահանջ է ներկայացվում։
Հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի գրադարանների աշխատակիցների ատեստավորման նոր իրավական պահանջը, բացատրել՝ ինչ է ատեստավորումը, ինչու է այն կարևոր և ինչ հարցեր են ծագում դրա շուրջ, համեմատել միջազգային փորձի հետ, ինչպես նաև նախապատրաստել Հայաստանի գրադարանային մասնագիտական հանրությանը այս կարևոր փոփոխությանը՝ բարձրացնելով իրազեկվածությունն ու խթանելով ըմբռնումն այն մասին, թե ինչպես է ատեստավորումը նպաստում գրադարանային գործում մասնագիտական աճին, ստանդարտացմանը և որակի ապահովմանը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28