Լոռու մարզի գրադարանները

Վիճակագրական վերլուծություն

Հեղինակներ

  • Հեղինե Հալիվորյան Լոռու մարզային գրադարան https://orcid.org/0009-0002-2941-1260
  • Կարեն Մանուչարյան Լոռու մարզային գրադարան

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.2(6)-99

Բանալի բառեր:

Լոռու մարզ, գրադարաններ, հավաքածուներ, ընթերցողներ, ավանդական գրադարան, թվային տեխնոլոգիաներ, մարտահրավերներ, գրադարանների պատմություն, վիճակագրություն

Ամփոփում

Սույն ուսումնասիրության մեջ ներկայացվում է Լոռու մարզում գործող գրադարանների գործունեության վիճակագրական և վերլուծական պատկերը: Ուսումնասիրության նպատակն է գնահատել գրադարանների գրքային հավաքածուների համալրման, ընթերցողական ակտիվության, աշխատակիցների կրթական մակարդակի և համայնքային գործունեության արդյունքները: Վերլուծվում են մարզային, քաղաքային, գյուղական և մանկական գրադարանների աշխատանքները, հետազոտվում են գրադարանային ավանդույթները, ֆինանսական և տեխնիկական խնդիրները, ինչպես նաև ընթերցողների սպասարկման և կրթական-մշակութային ծրագրերի իրականացումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-26