Ցուցումներ հեղինակներին

 

● Հոդվածի հիմնական տեքստը պետք է վերաբերի հանդեսի թեմատիկ խորագրերից որևէ մեկին:

● Ողջ հոդվածը՝ ներառյալ գրականության ցանկը, ամփոփումը, պետք է կազմի առավելագույնը 20 էջ։ Ավել էջերի դեպքում որոշում է խմբագրական խորհուրդը:

● Ամսագրի մեջ չեն կարող ընդգրկվել նախկինում հրատարակված, այլ պարբերականներում ընդգրկված հոդվածները:

● Ընդունվում են հայերեն և անգլերեն հոդվածներ:

● Գիտական հոդվածների հեղինակները պետք է գրանցված լինեն ORCID շտեմարանում (Orcid.org):

● Բոլոր գիտական հոդվածները ստանում են ՀՏԴ եւ DOI:

● Բոլոր հոդվածները խմբագրվում են խմբագրական մոտեցումներին համապատասխան, ուղարկվում են խմբագրական խորհրդի բոլոր անդամներին:

● Եթե վերլուծական հոդվածը համապատասխանում է բոլոր տեխնիկական և բովանդակային չափանիշներին, ուղարկվում է գրախոսին:

● Եթե առկա են առաջարկներ կամ դիտողություններ, դրանք անպայման քննարկվում են հեղինակի հետ:

● Գրախոսված հոդվածը վերադարձվում է հեղինակին՝ անհրաժեշտ փոփոխություններն անելու համար:

● Եթե հեղինակը համաձայն չէ գրախոսի կարծիքի հետ, հոդվածն ուղարկվում է երկրորդ գրախոսության:

● Հոդվածները կարող են մերժվել, եթե չեն համապատասխանում հանդեսի վերլուծական հոդվածի չափորոշիչներին: Կամ էլ՝ կարող են ձևափոխվել և ներկայացվել՝ որպես հաղորդում:

● Խմբագրությունն ընդունում է վերջնական տարբերակը, որը պարտադիր ուղարկվում է հեղինակին՝ հաստատման, որից հետո նոր հրապարակվում է:

● Հաղորդումները չեն գրախոսվում: