e-ISSN 2953-8092
DOI: 10.54503/2953-8092
Հանդեսը սահմանել է հրապարակման էթիկա և խմբագրական քաղաքականություն, որոնք արտացոլված են կայքում։
● Հանդեսն ընդունում է ինչպես մեկ հեղինակի, այնպես էլ համահեղինակությամբ հոդվածներ: Բոլոր համահեղինակները պատասխանատվություն են կրում հրապարակման բովանդակության համար և ունեն հավասար իրավունքներ: Աշխատանքը ներկայացնելիս պետք է հստակ նշված լինեն բոլոր հեղինակները և նրանց դերը: Հեղինակների ցանկում ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն բոլոր հեղինակների համաձայնությամբ:
● Հանդեսն ապահովում է բողոքների և բողոքարկումների արդար և թափանցիկ քննարկման գործընթաց։ Հեղինակները իրավունք ունեն բողոքարկել խմբագրական որոշումները կամ գրախոսական կարծիքները՝ ներկայացնելով հիմնավորված փաստարկներ։ Նման դեպքերում հոդվածը կարող է ուղարկվել լրացուցիչ (երկրորդ) գրախոսության։ Բոլոր բողոքները քննարկվում են անաչառ կերպով խմբագրական խորհրդի կողմից, իսկ վերջնական որոշումները կայացվում են ակադեմիական չափանիշների հիման վրա։
● Հանդեսը լրջորեն է վերաբերվում գիտական անբարեխիղճ վարքագծի բոլոր ձևերին, ներառյալ գրագողությունը, տվյալների կեղծումը, կրկնակի հրապարակումը և այլ խախտումները։ Ներկայացվող նյութերը ստուգվում են համապատասխան ծրագրային գործիքների միջոցով՝ նմանությունները և ոչ պատշաճ փոխառությունները հայտնաբերելու նպատակով։ Կասկածելի դեպքերում խմբագրությունը կապ է հաստատում հեղինակ(ներ)ի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար։ Եթե հնարավոր են շտկումներ, հեղինակներին տրվում է հնարավորություն վերանայելու ձեռագիրը նախքան հրապարակումը։ Լուրջ կամ անուղղելի խախտումների դեպքում հոդվածը մերժվում կամ հետ է կանչվում։ Անհրաժեշտության դեպքում հանդեսը կարող է տեղեկացնել համապատասխան հաստատություններին։
● Հանդեսը պահանջում է, որ հեղինակները, գրախոսները և խմբագրական խորհրդի անդամները հայտնեն շահերի հնարավոր բախման մասին։ Եթե գոյություն ունի շահերի բախում, այն նշվում է հրապարակման մեջ կամ համապատասխան կերպով կարգավորվում է խմբագրության կողմից։
● Հանդեսը խրախուսում է հետազոտական տվյալների թափանցիկությունն ու հասանելիությունը։ Հնարավորության դեպքում խրախուսելի է, որպեսզի հեղինակները տրամադրել իրենց հետազոտության հիմքում ընկած տվյալները կամ նշեն տվյալների աղբյուրները՝ արդյունքների վերարտադրելիությունն ապահովելու համար։
● Բոլոր հոդվածները պետք է համապատասխանեն միջազգային էթիկական չափանիշներին: Անհրաժեշտության դեպքում հեղինակները պետք է տրամադրեն համապատասխան էթիկական հաստատումներ կամ թույլտվություններ:
● Հոդվածների հեղինակային իրավունքը պատկանում են հեղինակներին, սակայն դրանք հրապարակման ներկայացնելով՝ նրանք ամսագրին տրամադրում են համապատասխան լիցենզիա։ Հանդեսը հարգում է մտավոր սեփականության իրավունքները և չի հանդուրժում դրանց խախտումը։
● Ամսագիրը խրախուսում է հրատարակված հոդվածների գիտական քննարկումը: Ընթերցողները կարող են ուղարկել մեկնաբանություններ, կարծիքներ կամ արձագանքներ, որոնք կարող են հրապարակվել խմբագրության կողմից դիտարկվելուց հետո:
● Եթե հրապարակումից հետո հայտնաբերվեն էական սխալներ կամ խախտումներ, ամսագիրը պարտավորվում է կատարել ուղղումներ կամ, անհրաժեշտության դեպքում, հետ կանչել հոդվածը՝ գիտական ազնվությունն ու թափանցիկությունը պահպանելու համար:
e-ISSN 2953-8092
DOI: 10.54503/2953-8092
Գլխավոր խմբագիր
Մայա Գրիգորյան
Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի պարբերականը հասանելի է նաև Համահայկական թվանշային գրադարանում և Հիմնարար գիտական գրադարանի կայքում: