Տեխնիկական չափանիշներ

 

● Հոդվածը ներկայացնել WORD 2007 էլեկտրոնային տարբերակով` ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ Lratuarm@gmail.com

● Տեքստը պետք է շարադրված լինի A4 չափի էջում, լուսանցքները՝ ձախ կողմից 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից և ներքևից 2 սմ, տողամիջյան տարածությունը 1,15 սմ, տառաչափը 12 (վերնագրերը՝ 14), տառատեսակը՝ Sylfaen, աջ և ձախ կողմերից հավասարեցված։

● Տեքստում հարկավոր չէ որևէ բառի տողադարձ կատարել:

● Տեքստում թվերն ու դարերը գրել արաբական թվանշաններով (1,2,3…), դարերի դեպքում՝ մ․թ․ա․ կամ մ․թ․ (եթե տեքստում բոլոր թվականները վերաբերում են մեր թվարկությանը, ապա կարիք չկա)։

● Հղումները հարկավոր է կատարել տեքստի մեջ՝ հետևյալ սկզբունքով` 
– Գլխատառերով նշել հեղինակի կամ երկու հեղինակների ազգանուն(ներ)ը և հրատարակության տարեթիվը, դնել ստորակետ, ապա նշել էջ(եր)ը (օրինակ՝ ԱՐԱՄՅԱՆ 2023, 16-17):

– Եթե առկա է երեք և ավելի հեղինակ, ապա պետք է նշել միայն առաջին հեղինակի ազգանունը՝ վերը նշված տարբերակով, իսկ մնացած հեղինակներին պետք է ընդգծել գրականության ցանկում:

– Նույն հեղինակի, նույն տարեթվով երկրորդ կամ ավելի հոդվածները կամ գրքերը համարակալել այբուբենի տառերով (օր.՝ ԱՐԱՄՅԱՆ 2023ա, 16-17; ԱՐԱՄՅԱՆ 2023բ, 16-17):

– Եթե նույն ազգանունով երկու տարբեր հեղինակ հրապարակումներ ունեն նույն թվականին տպված, ապա համառոտ հղման մեջ ազգանունից հետո նշել նրանց անվան առաջին տառը (օրինակ՝ ԱՐԱՄՅԱՆ Ա. 2023, 16-17;ԱՐԱՄՅԱՆ Բ. 2023, 16-17):

– Եթե հեղինակի տվյալը բացակայում է, նշել կազմողի ազգանունը և հրատարակության տարեթիվը, ապա դնել ստորակետ ու նշել էջերը։

– Նույն հղման մեջ իրար հաջորդող հղումները միմյանցից բաժանել կետ-ստորակետով, ինչպես նշել ենք օրինակներում:

● Գրականության ցանկում.
– Սկզբից նշել հայերեն, հետո՝ ռուսերեն, այնուհետև այլ լեզուներով աղբյուրները:

– Յուրաքանչյուր հայերեն և ռուսերեն աղբյուրից հետ ուղիղ փակագծով նշել աղբյուրի անգլերեն թարգմանությունը, եթե այն առկա է տպագիր տարբերակում կամ գրել հայերեն և ռուսերեն աղբյուրը լատինատառ տառադարձմամբ, որը նշված է պահանջների մեջ (օրինակ՝ ԲԱԲԼՈՅԱՆ 1986 –Բաբլոյան, Մ. (կազմ.) (1986), Հայ պարբերական մամուլը (1794-1980), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 470 [Babloyan, M. (comp.) (1986), Hay Parberakan Mamuly. Matenagitakan Hamahavak Ts’uts’ak), Yerevan, Academy of Sciences of Arm.SSR, 470]: ՄԵԼՔՈՆՅԱՆ 2015 – Մելքոնյան, Ն. (2015), Հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները համացանցում կամ PR 2.0, Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն (Երևան) 3(18), 14–20 [Melkonyan, N. (2015), The Features of Public Relations on the Internet or PR 2.0. Journal of Sociology, Bulletin of Yerevan University, 3(18), 14–20]):

– Գրքերի դեպքում գլխատառերով նշել հեղինակ(ներ)ի ազգանունը և հրատարակման տարեթիվը, ապա գծից հետո ազգանունը, անվան առաջին տառը, փակագծում՝ տարեթիվը, վերնագիրը (շեղատառերով), վայրը, տպարանը կամ հրատարակչությունը, էջերի ընդհանուր քանակը (օրինակ՝ ԱՐԱՄԵԱՆՑ 1905 – Արամեանց Ա. (1905), Արամը, Ս. Պետերբուրգ, տպ. Պուշկինեան, 90):

– Գրքերի գլուխների, գիտաժողովների զեկուցումներ կամ զեկուցման թեզերի դեպքում նշել հեղինակ(ներ)ի ազգանունը և տարեթիվը ապա գիծ, որից հետո հեղինակ(ներ)ի ազգանունը և անվան առաջին տառը, փակագծում՝տարեթիվը, գլխի վերնագիրը (շեղատառերով), գրքի վերնագիրը, հատորը (եթե առկա է), վայրը, տպարանը, տարեթիվը, էջերի ընդհանուր քանակը, փակագծում՝ գլխի էջերը (օրինակ՝ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2009–Հովհաննիսյան Ն. (2009), Հայ արևելագիտության արևելաասիական ուղղությունները, Արևելաասիական ուսումնասիրություններ, հտ. 1, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 162 (5-21)):

– Հոդվածների դեպքում՝ գլխատառերով նշել հեղինակի ազգանունը և հրատարակման տարեթիվը, ապա գծից հետո ազգանունը, անվան առաջին տառը, փակագծում՝ տարեթիվը, վերնագիրը, պարբերականի (ժողովածուի) ամբողջական անվանումը (շեղատառերով), վայրը փակագծում, տարեթիվը, հատորը, համարը, ամիս-ամսաթիվը (եթե առկա է), էջերը (ՄԵԼՔՈՆՅԱՆ 2015–Մելքոնյան, Ն. (2015), Հասարակայնության հետ կապերի առանձնահատկությունները համացանցում կամ PR 2.0, Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն (Երևան) 3(18), 14–20):

– Էլեկտրոնային նյութերի դեպքում գլխատառերով նշել հեղինակը (եթե հայտնի է), տարեթիվը, գծից հետո նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, փակագծում՝ տարեթիվը, էլ. նյութի տեղադրման ամսաթիվը, վերնագիրը (շեղատառ), աղբյուրի անվանումը, համացանցի հղումը, (վերջին մուտքի ամսաթիվը) (օրինակ՝ ՈՍԿԱՆՅԱՆ 2020–Ոսկանյան, Շ. (2020, 26 նոյեմբեր), Սոցիալական մեդիան՝ գրադարանի գործընկեր, Հայաստանի գրադարաններ. նորարար գրադարանների հարթակ https://shorturl.at/gBEN0 (12.01.2023):

– Արխիվային նյութերի դեպքում նշել արխիվի անունը, ֆոնդը, ցուցակը, գործը, թերթը:

 

                                                                                          Տառադարձություն

Հայերեն Ռուսերեն
Ա ա - A a А а - A a
Բ բ - B b Б б - B b
Գ գ - G g В в - V v
Դ դ - D d Г г - G g
Ե ե - E e Д д - D d
Զ զ - Z z Е е - E e
Է է - E՛ e՛ Ё ё - Io io
Ը ը – Yy Ж ж - Zh zh
Թ թ - T t З з - Z z
Ժ ժ - Zh zh И и - I i
Ի ի - I i Й й - Ï ï
Լ լ - L l К к - K k
Խ խ - Kh kh Л л - L l
Ծ ծ - Ts ts М м - M m
Կ կ - K k Н н - N n
Հ հ - H h О о - O o
Ձ ձ - Dz dz П п - P p
Ղ ղ - Gh gh Р р - R r
Ճ ճ – Ch’ ch’ С с - S s
Մ մ - M m Т т - T t
Յ յ - Y y У у - U u
Ն ն - N n Ф ф - F f
Շ շ - Sh sh Х х - Kh kh
Ո ո - Vo vo (բառամիջում o) Ц ц - Ts ts
Չ չ - Ch ch Ч ч - Ch ch
Պ պ - P p Ш ш - Sh sh
Ջ ջ - J j Щ щ - Shch shch
Ռ ռ - R’ r’ Ъ ъ - “
Ս ս - S s Ы ы - Y y
Վ վ - V v Ь ь - ‘
Տ տ - T t Э э - E՛ e՛
Ր ր - R r Ю ю - Iu iu
Ց ց - Ts’ ts’ Я я - Ia ia
ՈՒ ու - U u  
Փ փ - P’p’  
Ք ք - Q q  
ԵՎ և Ev ev  
Օ օ - O o  
Ֆ ֆ - F f