Ամսագրի մասին


Նպատակներ և խնդիրներ

"Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի"-ն գրախոսվող գիտական հանդես է, որը նվիրված է գրադարանների, գրադարանային կառավարման, գրատպության և հարակից այլ ոլորտների գիտական ըմբռնման խորացմանը ինչպես տեսական, այնպես էլ գործնական հարթություններում: Հանդեսը նպատակ ունի․
● անդրադառնալ գրադարանային համակարգում առկա խնդիրներին,
● արժևորել գրադարանների դերը հասարակական կյանքում,
● ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները,
● ընդգծել մարզային, համայնքային, բուհական գրադարանների դերն ու առաքելությունը,
● հետազոտել տպագրության պատմությունը,
● լուսաբանել այլ երկրներում գրադարանագիտության վերջին նվաճումները,
● ներկայացնել Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (IFLA) գործունեությունը:

Հանդեսն ընդունում է հեղինակային բնօրինակ հոդվածներ ու հաղորդումներ հետևյալ ոլորտներում․
Տեսություն և պրակտիկա
● գրադարանային–տեղեկատվական գործունեության ընդհանուր տեսական-գործնական խնդիրներ,
● ընթերցանության խթանում,
● գրադարանների կառավարման խնդիրներ, օրենսդրական-իրավական հարցադրումներ,
● մատենագիտություն. տեսական և գործնական խնդիրներ:

Մարզային և համայնքային գրադարաններ
● մարզային և համայնքային գրադարանների գործունեության տեսական և գործնական հարցադրումներ,
● մարզային և համայնքային գրադարանների նվաճումների ներկայացում:

Կրթական հաստատությունների գրադարաններ

Մանկական գրադարաններ

21-րդ դարի գրադարան
● գրադարանային գործընթացների ավտոմատացման աշխատանքները,
● գրադարանային հավաքածուների երկարաժամկետ պահպանության խնդիրներ,
● տպագիր արտադրանքի վերականգնման հարցեր,
● թվային գրադարանների ստեղծման և շահագործման միջազգային փորձի ներկայացում,
● գրադարաններ և սոցիալական մեդիա:

Գրադարանային կրթություն

Գրադարանային իրադարձություններ
● գրադարանային կազմակերպություններ, համաժողովներ, փաստաթղթեր, համագործակցության հարթակներ,
● ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գրադարանային և մշակութային կյանքին առնչվող փաստաթղթեր, տեղեկատվություն,
● գրադարանների գործունեության ներկայացում:

Գրադարանային ասոցիացիա

Մշակութային ժառանգություն
● գրավոր մշակութային ժառանգության ներկայացում,
● ազգային գրադարանային հավաքածուի ներկայացում:

Գրահրատարակչություն, գրքագիտություն, գրքարվեստ, գրախանութներ
● գրքի միջազգային տոնավաճառներ, ցուցահանդեսներ,
● հրատարակիչ-տպարան-գրախանութ,
● նոր հրատարակությունների գրախոսություններ, քննարկումներ,
● մի գրքի պատմություն:

Գործընկերություն

● փաստեր, իրադարձություններ արտերկրի գրադարանների կյանքում,
● արտերկրի գրադարանների փորձի ներկայացում:

Գրադարանային վիճակագրություն և վերլուծություն

 

Թիրախային լսարան

Ամսագրի թիրախային լսարանը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ խմբերով:
● Գրադարանավարներ
● Հրատարակիչներ
● Գրադարանային գործի մասնագետներ

 

Նյութերի տեսակներ, որոնք ամսագիրը դիտարկում է հրապարակման համար

"Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի"-ն ընդունում է բնօրինակ հետազոտական հոդվածներ և հաղորդումներ: Բազմաթիվ կամ կրկնօրինակ հրապարակումներ չեն թույլատրվում:

 

Հեղինակության չափանիշներ

Միայն այն անձինք, ովքեր զգալի մտավոր ներդրում են ունեցել հետազոտության մեջ, ինչպիսիք են դրա հայեցակարգը, ձևավորումը, տվյալների հավաքագրումը, վերլուծությունը կամ մեկնաբանությունը, կարող են համարվել հեղինակ: Ակնկալվում է, որ հեղինակները կմասնակցեն ձեռագրի պատրաստմանը կամ քննադատական վերանայմանը, հավանություն կտան վերջնական տարբերակին և հանրային պատասխանատվություն կստանձնեն դրա բովանդակության համար:

 

Արխիվացում

"Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի" բոլոր թողարկումներն ու հոդվածները ներկայացված են նաև Համահայկական թվանշային գրադարանում (arar.sci.am)

 

Գրախոսում

Ներկայացված յուրաքանչյուր հոդված ենթարկվում է մանրակրկիտ կրկնակի կույր գրախոսման, որի հիման վրա խմբագրական խորհուրդը որոշում է կայացնում հրապարակման մասին:
Հաղորդումները չեն գրախոսվում:

 

Հեղինակային իրավունք

Հեղինակները պահպանում են իրենց նյութերի հեղինակային իրավունքները և դրանց հետ կապված բոլոր իրավունքները ՝ առանց որևէ սահմանափակման:

 

Բաց մատչելիության քաղաքականություն

"Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի"-ն բաց հանդես է, որն ապահովում է անհապաղ և անվճար մուտք դեպի հրապարակված ամբողջ բովանդակությունը: Օգտատերերին թույլատրվում է կարդալ, ներբեռնել, պատճենել, տարածել, տպել, որոնել կամ հղումներ տալ հոդվածների ամբողջական տեքստերին՝ առանց ֆինանսական, իրավական կամ տեխնիկական խոչընդոտների և առանց հրատարակչի կամ հեղինակների նախնական թույլտվության:
Իր հիմնադրումից ի վեր հնադեսը որդեգրել է բաց մատչելիության քաղաքականություն:

 

Լիցենզավորում

"Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի"- ում հրապարակված բոլոր նյութերը տարածվում են Creative Common CC BY 4.0 International License-ով: Լիցենզիայի մանրամասները նշված են համապատասխան հրապարակումների ինտերնետային էջերում, ինչպես նաև ներառված են բոլոր հրապարակված նյութերի ամբողջական տեքստերում:

 

Հրապարակման վճար

Հեղինակներից վճար չի գանձվում հրապարակման գործընթացի որևէ փուլում, ներառյալ ներկայացումը, վերանայումը, խմբագրական մշակումը կամ հրապարակումը: