Աստվածաշունչը թվային դարաշրջանում
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-48Բանալի բառեր:
Աստվածաշունչ, հայ տպագրության պատմություն, մատենագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային շտեմարան, թվայնացում, վիճակագրությունԱմփոփում
Առաջին հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որը իրականացվեց Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում (1666–1668 թթ.), նշանակալի իրադարձություն էր հայ տպագրության պատմության մեջ: Սկզբնական շրջանում Աստվածաշնչի տպագրությունները սակավ էին, սակայն ավելի ուշ դրանց քանակն աճեց, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին հասավ գագաթնակետին։ Աստվածաշնչի յուրաքանչյուր նոր հրատարակություն արտացոլում էր տպագրության ոլորտում առկա ձեռքբերումները:
Չնայած գոյություն ունեցող մատենագիտական ցանկերին, մասնավորապես՝ Արմեն Խաչատրյանի կողմից 2016 թ. կազմած ցանկին, ուր ընդգրկվել է 129 հայերեն և հայատառ թուրքերեն Աստվածաշնչի մատենագիտական նկարագրություն, այսօր շարունակում են ի հայտ գալ նոր տպագրություններ, որոնք փաստում են ոլորտի շարունակական ուսումնասիրման անհրաժեշտությունը։
Սույն հոդվածով անդրադառնում ենք թվային դարաշրջանում Աստվածաշունչ մատյանների ուսումնասիրության հնարավորություններին՝ կարևորելով հատկապես այդ տպագիր ժառանգության թվայնացումն ու «Աստվածաշունչ» շտեմարանի ստեղծումը։ Այն հնարավորություն է ընձեռում համախմբել աշխարհի տարբեր գրադարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հայերեն և հայատառ թուրքերեն Աստվածաշունչ մատյանների թվային տարբերակները՝ ապահովելով դրանց հասանելիությունն ու պահպանումը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Մայա Գրիգորյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


