Թվային պահոցները որպես բուհի գիտական տեսանելիության բարձրացման գործիք

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի օրինակով

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2026.1(7)-78

Բանալի բառեր:

Թվային պահոց, ակադեմիական գրադարան, Բրյուսովի պետական համալսարան, բաց հասանելիություն, գիտական տեսանելիություն, մետատվյալներ

Ամփոփում

Հոդվածում դիտարկվում է ակադեմիական գրադարանների դերը ժամանակակից թվային վերափոխումների պայմաններում՝ մասնավորապես շեշտադրելով համալսարանական պահոցների նշանակությունը։ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) գրադարանի փորձի հիման վրա վերլուծվում է, թե ինչպես են ինստիտուցիոնալ պահոցները նպաստում բուհի գիտական արդյունքի հանրայնացմանը և միջազգային գիտական տիրույթում դրա տեսանելիության բարձրացմանը։ Քննարկվում են Բաց հասանելիության սկզբունքների ներդրման առավելությունները, պահոցների կառուցվածքային առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը համալսարանի վարկանիշի վրա։ Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև թվայնացման ճանապարհին հանդիպող մարտահրավերներին, մասնավորապես՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը և տվյալների համակարգման խնդիրներին։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30