Արագածոտնի մարզի համայնքային գրադարանները
Բանալի բառեր:
Համայնքային գրադարան, գրադարանային ծառայությունների արդիականացում, մշակութային ժառանգություն, կրթամշակութային կենտրոն, թվային գրագիտությունԱմփոփում
Սույն հոդվածի նպատակն է ընթերցողին և հետագա ուսումնասիրողներին փոխանցել Թալինի համայնքային գրադարանների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք հավաքել ենք սույն հետազոտության շրջանակում: Այս նյութերը թույլ կտան հետագայում իրականացնել տարաբնույթ վերլուծություններ: Փորձել ենք ներկայացնել տարածաշրջանի բոլոր համայնքները, սակայն ոչ բոլոր համայնքներն են արձագանքել կամ պատասխանել հարցումներին:
Համայնքային գրադարանները կարևոր դեր ունեն բնակչության տեղեկատվական պահանջների բավարարման, մշակութային ժառանգության պահպանման, թվային գրագիտության զարգացման և համայնքային ակտիվության խթանման գործընթացներում։
Տվյալները խոսում են նաև խնդիրների մասին, որոնք առնչվում են նյութատեխնիկական սահմանափակությանը, թվային ենթակառուցվածքների թերի զարգացմանը, մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը և ֆինանսներին: Հոդվածում ընդգծվում է, որ համայնքային գրադարանների հետագա արդյունավետ զարգացումը պահանջում է պետական համակարգված ռազմավարական քաղաքականություն, թվային տեխնոլոգիաների ընդլայնված կիրառում և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Զարուհի Տոնոյան և Էլմիրա Ղանդիլյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես Creative Commons Attribution 4.0 International License.


