Դպրոցական գրադարանների դերը ՀՀ կրթական համակարգում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-84

Բանալի բառեր:

դպրոցական գրադարան, կրթական համակարգ, գրադարանային գործառույթներ,, միջոցառումներ, տեղեկատվության տրամադրում, գրականության սպասարկում

Ամփոփում

Հոդվածում շեշտվում է դպրոցական գրադարանների կարևոր դերը ՀՀ կրթական համակարգում։ Ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ դպրոցական գրադարանները նպաստում են կրթության որակի բարձրացմանը: Ներկայացրել ենք դրանք, որպես ուսումնական գործընթացին աջակցող, տեղեկատվական և մշակութային կենտրոններ։ Մեր ուշադրության կենտրոնում դպրոցական գրադարանի գրադարանավարն է, որն առանցքային դեր ունի ընթերցանության խթանման և տեղեկատվական կարողությունների զարգացման գործում։ Հոդվածում մատնանշված են նաև ոլորտում առկա խնդիրները՝ մասնագետների պակաս, տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակում և պետական աջակցության սահմանափակում։ Առաջարկվում է վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացման միջոցով բարելավել դպրոցական գրադարանների աշխատանքը և բարձրացնել դրանց նշանակությունը կրթական համակարգում

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28