Հեղինակավոր գրառումները՝ որպես գրադարանային գործիք

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2024.2(4)-50

Բանալի բառեր:

Հեղինակավոր գրառում, էլեկտրոնային գրացուցակ, թվային գրադարան, գրադարանային գործառույթ, OPAC, KOHA, MARC 21

Ամփոփում

Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ աշխարհի գրեթե բոլոր գրադարաններում ստեղծվում են թվային շտեմարաններ՝ հնարավորություն տալով հանրայնացել տպագիր ու ձեռագիր ժառանգությունը: Յուրաքանչյուր շտեմարան պետք է ունենա որոնման ճկուն համակարգ, որն անհնար է պատկերացնել առանց հեղինակավոր գրառումների: Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել հեղինակավոր գրառումների ստեղծման և համակարգման աշխատանքները, ընդգծել դրանց անհրաժեշտությունը էլեկտրոնային գրացուցակներում և թվային շտեմարաններում և ուրվագծել դրանց օգտագործման ուղիները: Ընդհանուր դրույթները կոնկրետացրել ենք ՀՊՏՀ գիտական գրադարանի էլեկտրոնային գրացուցակի օրինակներով։ Ուսումնասիրությունը իրականացվել է առաջնային և երկրորդային տեղեկատվության հիման վրա, ինչպիսիք են ինտերնետային հոդվածները և ուղեցույցները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-19