Արժեքավոր տպագիր գրքերի մասնավոր հավաքածուն
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2024.2(4)-103Բանալի բառեր:
Գեղարքունիքի մարզ (ՀՀ), Վարդաձոր գյուղ, Մշո գավառ, Արևմտյան Հայաստան, Թազագյուղ, Մանուկյանների ընտանիք, տպագիր գրքեր, մասնավոր հավաքածուԱմփոփում
Սույն ուսումնասիրությունը վերաբերվում է Վարդաձոր գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ) հանգրվանած տասնչորս անուն տպագիր գրքի մասնավոր հավաքածուին: Գրքերի մի մասը բերվել է Արևմտյան Հայաստանի Մշո տարածաշրջանից տեղահանված և Թազագյուղում (գյուղ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ) 1800-ական թթ. հաստատված Գեղամ Մնացականյանի ընտանիքի կողմից, ում և նախնիները ժառանգաբար փոխանցել են գրքերը: Սակայն, Գեղամ քահանայի ավագ դուստրը՝ Հռիփսիմեն, հավաքածուն 1940-ական թթ. տեղափոխում է ամուսնու գյուղ՝ Վարդաձոր, կորստից և վնասումից փրկելու համար, քանի որ հայրը աքսորվում է: Ավելի ուշ՝ Հռիփսիմեն հավաքածուն ժառանգել է փոքր դստերը՝ Վարդանուշին, և փեսային՝ Սանասար Մանուկյանին: Վերջինս փոխանցել է կրտսեր որդուն՝ Ազատ Մանուկյանին: Մանուկյանների ջանքերով՝ 2010 թ. տան հարակից մասում կառուցվել է փոքրադիր քարակերտ մատուռ-սրբատեղի: Աղոթատունը կառուցվել է Վարդանուշ Մանուկյանի երազի հիմամբ. սուրբը մատնանշել է մատուռի կառուցման վայրը, որտեղ նախկինում խնձորենի է եղել:
Ավելի քան տասնչորս բազմաբնույթ տպագիր գրքերի (մեկը՝ հնատիպ) հավաքածուն ներառում է՝ Ժամագիրք Ատենի (1785 թ.), Պատմութիւն Աստուածաշունչ գրոց Հին և Նոր կտակարանաց (1805 թ.), Նոր Կտակարան սրբոյ Աւետարանի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (1814 թ.), Յովսէփ Սաղմկեցի. Քննութիւն խնդրոց (1846 թ.), Ժամագիրք (1854 թ.), Շարական (1861 թ.), Ժամագիրք (1862 թ.), Խորհրդատետր (1880 թ.), Քարոզներ (խորագիրը՝ պայմանական, 1900-ական թթ.՞), Ժամագիրք (1903 թ.), Պատմութիւն Նահանգին Սիսական (1910 թ.), Օրացոյց (1960 թ.):
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Սաթենիկ Գրիգորյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


