Գլխավոր խմբագրի սյունակ
Ամփոփում
Հարգելի՛ ընթերցող
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայկական գրադարանային ասոցիացիայի «Լրատու Հայկական գրադարանային ասոցիացիայի» գիտա-տեղեկատվական հանդեսի 2025 թ. երկրորդ համարը, ուր հոդվածները խմբավորված են «Տեսություն և պրակտիկա», «21-րդ դարի գրադարան», «Մարզային և համայնքային գրադարաններ», «Մշակութային ժառանգություն», «Հայկական գրադարանային ասոցիացիա», «Կրթական հաստատությունների գրադարաններ», «Գործընկերություն» խորագրերի ներքո:
Հուսով ենք՝ ներկայիս համարը, որտեղ ներկայացված են ոլորտային հետազոտություններ, վերլուծական ուսումնասիրություններ և գործնական փորձի քննարկումներ, կնպաստի գրադարանային ոլորտում մասնագետների գիտելիքների ընդլայնմանը: Համարը նպատակ ունի ընդգծելու արդի միտումները, նորարարական մոտեցումները, ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները: Ներկայացվող նյութերը կարող են ծառայել հիմք հետագա հետազոտությունների, մասնագիտական վերլուծությունների և ուսուցողական գործընթացների համար, նպաստելով գրադարանային միջավայրի արդյունավետ կազմակերպմանը և հայաստանյան և միջազգային գրադարանային համայնքի զարգացմանը:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


