Եղիշե Չարենցի անձնական գրադարանը
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2024.2(4)-89Բանալի բառեր:
Եղիշե Չարենց, բանաստեղծ, անձնական գրադարան, գրական ժառանգություն, հայ և համաշխարհային գրականություն, տպագրության պատմություն, հրատարակչական գործունեություն, մատենագիտությունԱմփոփում
Մշակույթի, գիտության, գրականության տարբեր ոլորտների ներկայացուցիչների անձնական գրադարանները հայ տպագիր ժառանգության անբաժանելի մասն են համարվում, նաև արտացոլում են տվյալ գործչի մտածելակերպն ու հայացքները: Այսքանով հանդերձ՝ դրանք հաճախ մնում են ստվերում:
Եղիշե Չարենցի անձնական գրադարանի ուսումնասիրությունը կատարվել է նույն գրադարանի մատենագիտությունը կազմելու աշխատանքներին զուգահեռ՝ 2018 թվականից սկսած: Գրադարանը բաղկացած է եղել 6000 միավոր գրականությունից, սակայն պահպանվել և մեզ է հասել 1452 միավոր գիրք և պարբերական: Դրանցից 2-ը` հնատիպ (1512-1800 թթ.), 20-ը՝ վաղ շրջանի տպագրություններ են (1801-1850 թթ.): Անձնական գրադարանում պահպանվող գրականության մեծ մասը տպագրվել է 1912-1937 թթ., ինչը պայմանավորված է այդ ժամանակահատվածում գրականություն ձեռք բերելու նրա հնարավորություններով և Պետհրատում աշխատելու հանգամանքով: Աշխարհագրական առումով ընդգրկումը ևս մեծ է. այստեղ առկա են աշխարհի տարբեր վայրերում տպագրված գրքեր ու պարբերականներ: Անձնական գրադարանում գերակշռում են ռուսերեն, այնուհետև հայերեն և այլ լեզուներով հրատարակությունները:
Հայաստանյան այլ հավաքածուներում Ե. Չարենցի անձնական գրադարանին պատկանող գրքեր կամ պարբերականներ գտնելու մեր փորձերն ապարդյուն էին, սակայն, վստահ ենք, որ շարունակական աշխատանքներն այս ուղղությամբ դրական արդյունք են ունենալու:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Մայա Գրիգորյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես Creative Commons Attribution 4.0 International License.


