ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «էդգարյան» հավաքածուն

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2023.1(1)-52

Բանալի բառեր:

Գրադարանային հավաքածու, հայ տպագրության պատմություն, նվիրատվություն, անձնական գրադարան, մատենագիտություն, տպագիր ժառանգության պահպանություն

Ամփոփում

Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Էդգարյան» հավաքածուն, արժևորել այն հայ տպագիր ժառանգության ուսումնասիրության համատեքստում և դարձնել հանրության սեփականությունը: Հավաքածուի ուսումնասիրության անհրաժեշտություն և հնարավորություն առաջացավ հատկապես այն այլ մասնաշենք տեղափոխելուց հետո: Գրապահոցի աշխատակիցները, ենթաբաժնի վարիչ Հասմիկ Ղազարյանի գլխավորությամբ, իրականացրին մաքրման և վերականգնման աշխատանքներ՝ միաժամանակ արձանագրելով յուրաքանչյուր միավորի մատենագիտական տվյալները: Սույն հետազոտությունը հնարավոր դարձավ հենց այդ նախապատրաստական աշխատանքներից հետո, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Հաշվի առնելով, որ ներկայում նմանատիպ աշխատանքները խիստ սակավաթիվ են, կարող ենք վստահեցնել, որ այս հետազոտությունը կարող է դառնալ հիմք նոր ուսումնասիրությունների համար:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-06-28

##plugins.generic.recommendByAuthor.heading##