Կոնֆլիկտները գրադարաններում
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2025.2(6)-5Բանալի բառեր:
Գրադարանային կոնֆլիկտ, կոնֆլիկտային իրավիճակ, աշխատանքային միջավայր, թիմային համագործակցություն, կազմակերպչական խնդիրներ, կոնֆլիկտների կառավարում, օրենսդրական կարգավորում, կոնֆլիկտի հոգեբանություն, գրադարանավար, ընթերցողԱմփոփում
Կոնֆլիկտները կամ կոնֆլիկտային իրավիճակները մարդու գործունեության անբաժանելի մասն են և հանդիպում են հասարակության տարբեր ոլորտներում՝ աշխատանքային միջավայրում, ընտանիքում և հանրային կյանքում։ Գրադարանային ոլորտը նույնպես բացառություն չէ. Աշխատակազմը, կազմված տարբեր սոցիալական խավերի և մասնագիտական կողմնորոշում ունեցող անհատներից, վաղ, թե ուշ առերեսվում է կոնֆլիկտների հետ։
Ուսումնասիրության հիմնական նպատակն է հետազոտել գրադարանային կոնֆլիկտը որպես սոցիալական ու կազմակերպչական երևույթ, վերհանել նրա տեսակները և առաջարկել արդյունավետ լուծման մեխանիզմներ, ներառյալ օրենսդրական կարգավորման հնարավորությունները, որոնք նպաստում են պրոֆեսիոնալ և խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքային միջավայրի ձևավորմանը և թիմային աշխատանքի արդյունավետությանը։
Նպատակից ելնելով՝ դիտարկվել են մի շարք խնդիրներ, որոնք ներառում են՝ կոնֆլիկտի բնութագրումը գրադարանային միջավայրում, կոնֆլիկտային իրավիճակների դասակարգումը և դրա կառավարման մեթոդների գնահատումը։ Ուսումնասիրությունը իրականացվել է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային աղբյուրների հիմքի վրա՝ օգտագործելով գրականություն, գիտական հոդվածներ և էլեկտրոնային աղբյուրներ, ինչը հնարավորություն է տվել համադրված կերպով վերլուծել խնդիրների տեսական և գործնական կողմերը։
Արդյունքում՝ փորձել ենք գտնել գրադարաններում կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման միջոցներ, որոնք կարող են նպաստել աշխատակազմի հոգեբանական հարմարավետությանը, թիմային փոխգործակցության բարձրացմանը և կազմակերպության գործունեության արդյունավետությանը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Գարեգին Ղոչիկյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


