Մասնագիտական կրթությունը որպես հայաստանյան գրադարանային գործունեության որակի ապահովման գործոն
Մարտահրավերներ և հեռանկարներ
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2025.2(6)-40Բանալի բառեր:
Գրադարանային կրթություն, գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ, գրադարանային գործ, գրադարանային ծառայություններ, տեղեկատվական հասարակությունԱմփոփում
Ժամանակակից տեղեկատվական հասարակության պայմաններում գրադարանների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է գրադարանային ոլորտում աշխատող մարդկանց մասնագիտական կրթությամբ և շարունակական զարգացմամբ։ Հայաստանյան գրադարանները, ունենալով հարուստ տպագիր ժառանգություն և միաժամանակ կանգնած լինելով թվայնացման ու տեղեկատվական նոր պահանջների առջև, հատկապես կարիք ունեն բարձր որակավորում ունեցող գրադարանային մասնագետների։
Սույն ուսումնասիրության նպատակն է հիմնավորել գրադարանային մասնագիտական կրթության կարևորությունը հայաստանյան գրադարանների զարգացման և ծառայությունների որակի բարձրացման համատեքստում։ Հետազոտության խնդիրներն են՝ բացահայտել գրադարանային կրթության դերը գրադարանների արդիականացման գործընթացներում, վերլուծել մասնագիտական պատրաստվածության ազդեցությունը տեղեկատվական ծառայությունների արդյունավետության վրա և գնահատել շարունակական կրթության անհրաժեշտությունը ոլորտում։ Կարող ենք նշել, որ գրադարանային մասնագիտական կրթության զարգացումը հայաստանյան գրադարանների մրցունակության, ընթերցողների պահանջներին համապատասխան ծառայությունների ապահովման և գիտելիքահեն հասարակության ձևավորման կարևոր նախապայմանն է։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Արփինե Հայրապետյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


