Ժամանակի միջով
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2025.2(6)-52Բանալի բառեր:
Հիմնարար գիտական գրադարան, գիտական ժառանգություն, հավաքածուներ, համագործակցություն, հայագիտություն, մատենագիտություն, թվային գրադարանԱմփոփում
Հոդվածը նպատակ ունի ներկայացնելու ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գործունեությունն ու ռազմավարական նշանակությունը գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում հիմնադրման օրվանից: Առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝ ներկայացնել գրադարանի պատմական ձևավորման և զարգացման փուլերը, վերլուծել ժամանակակից տեղեկատվական միջավայրում նրա գործառույթների վերափոխումը, արժևորել գրադարանի հավաքածուները, ամբողջացել գրադարանի մատենագիտական գործունեությունը հայագիտական շտեմարանների ձևավորման գործում: Ընդգծել ենք, որ Հիմնարար գիտական գրադարանը վաղուց արդեն դուրս է եկել դասական գրադարանի սահմաններից և վերածվել գիտելիքի ստեղծման, պահպանման և տարածման բազմագործառույթային հարթակի։
Կարծում ենք՝ սույն հոդվածը հնարավորություն կտա գիտական հանրության ուշադրությունը բևեռել գրադարանի վրա՝ որպես ազգային գիտական մտածողության, մշակութային հիշողության և միջազգային հաղորդակցության կարևորագույն ինստիտուտ։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Մայա Գրիգորյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


