Սամվել Գևորգյանի անվան N 189 ավագ դպրոցի գրադարանը
DOI:
https://doi.org/10.54503/2953-8092.2025.2(6)-76Բանալի բառեր:
Սամվել Գևորգյանի անվան դպրոցական գրադարան, գրադարանային կրթություն, տեղեկատվական կենտրոն, տեղեկատվական գրագիտություն, գրադարանավար, ուսումնական գործընթաց, ավագ դպրոցԱմփոփում
Ժամանակակից կրթական համակարգում դպրոցական գրադարանները կարող են և պետք է հանդես գան որպես տեղեկատվական, ուսումնաօժանդակ և մշակութային կենտրոններ՝ նպաստելով աշակերտների ընթերցողական մշակույթի ձևավորմանը, տեղեկատվական գրագիտության զարգացմանը և ինքնուրույն ուսումնառությանը։ Հայաստանի Հանրապետությունում դպրոցական գրադարանների գործունեությունը չունի հստակ իրավական կարգավորում՝ որպես առանձին ենթահամակարգ, ինչի հետևանքով դրանց գործառույթները հաճախ սահմանափակվում են դասագրքերի պահպանման և բաշխման շրջանակում։ Տարածքային, նյութատեխնիկական և մասնագիտական խնդիրները զգալիորեն նվազեցնում են դպրոցական գրադարանների ներուժը կրթական գործընթացում։
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել ՀՀ դպրոցական գրադարանների գործունեության հիմնախնդիրները և զարգացման հնարավոր ուղիները՝ հիմնվելով Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի գրադարանի փորձի վերլուծության վրա։ Հետազոտության շրջանակում առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ ուսումնասիրել ավագ դպրոցի գրադարանի նյութատեխնիկական, բովանդակային խնդիրները, ընդգծել գրադարանավարի դերն ու մասնագիտական կարողությունները գրադարանի արդյունավետ գործունեության ապահովման գործում, ներկայացնել հաջողված փորձի օրինակ՝ որպես զարգացման գործնական մոդել։
Ուսումնասիրության արդյունքում կարող ենք ընդգծել, որ համապատասխան մասնագիտական մոտեցման, ղեկավարության աջակցության դեպքում դպրոցական գրադարանը կարող է վերափոխվել բազմագործառութային տեղեկատվական կենտրոնի՝ դառնալով դպրոցական համայնքի ակտիվ ուսումնամշակութային միջավայր։ Ստացված արդյունքները կարող են հիմք ծառայել դպրոցական գրադարանների գործունեության կատարելագործման, ինչպես նաև ոլորտի վերանայման համար։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Զարուհի Տոնոյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.


