Մատենագիտական հետախուզումներ. Հայ գրքի նոր անունների ներկայացում

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2025.1(5)-110

Բանալի բառեր:

ԱՄՆ Արտասահմանյան Առաքելությունների հանձնակատարների խորհուրդ, տպագիր ժառանգություն, միսիոներական գրականություն, թվայնացում, մատենագիտություն, նորահայտ տպագիր անուններ

Ամփոփում

Հայր Գարեգին վրդ. Զարբհանալեանից սկսած` մատենագետների տարբեր խմբեր և անհատ մասնագետներ հետևողականորեն զբաղվել են հայ գրքի մատենագիտական ցանկերի կազմման և լրամշակման աշխատանքներով։ Նման ցանկերը, սակայն, երբեք չի կարելի համարել ամբողջական, քանի որ աշխարհի տարբեր գրադարաններում, հաստատությունների արխիվներում ու անհատական հավաքածուներում ի հայտ են գալիս նոր գրքեր, որոնք տարբեր պատճառներով սպրդել են հետազոտող-մատենագետների ուշադրությունից։
Հոդվածը ներկայացնում է նորահայտ հայերեն և հայատառ-թուրքերեն տպագրություններ, որոնք ի հայտ են եկել ԱՄՆ Արտասահմանյան Առաքելությունների հանձնակատարների խորհրդի (ԱԱՀԱԽ) գործունեության շրջանակում։ Խորհուրդը գործել է 19-20-րդ դարերում և նպաստել տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն, հայատառ թուրքերեն, հունարեն գրականության հրատարակմանը։ «Վտանգված արխիվներ» ծրագրի շրջանակում թվայնացվել է իրենց հավաքածուներում պահվող տպագիր ժառանգությունը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել հայտնաբերել նոր գրքեր ու պարբերականներ, որոնք նախկինում չէին ընդգրկվել մատենագիտական ցանկերում։ Հոդվածում ներկայացված է թվով 62 նորահայտ գրքի մատենագիտական նկարագրություն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-28

##plugins.generic.recommendByAuthor.heading##

1 2 > >>